Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Խրատներ, խորհուրդներ

Դոն Խուանի խելացի մտքերը. 168.am

Դոն Խուանի խելացի մտքերը. 168.am

Cluber.com.am կայքը ներկայացրել է հնդկական յակի ցեղի շաման դոն Խուանի մտքերը:

1. Վարվիր այնպես, ասես այս ամենը երազ է: Վստահ գործիր և արդարացումներ մի փնտրիր:

2. Շատ մի բացատրիր: Երբ բացատրում ես, թե ինչու կարող ես անել այս կամ այն բանը, իրականում ներողություն ես խնդրում քո թերությունների համար՝ հույս ունենալով, որ քեզ լսողները բարի կլինեն և կներեն դրանք:

3. Կյանքից առավելագույնը ստանալու համար պետք է կարողանա փոխվել: Ամենադժվարը փոխվել մտադրվելն է:

4. Ես երբեք չեմ բարկանում որևէ մեկի վրա: Ոչ-ոք չի կարող այնպիսի բան անել, որ արժանի լինի իմ այդպիսի ռեակցիային: Մարդկանց վրա բարկանում ես, երբ կարծում ես, որ նրանց արարքները կարևոր են: Նման բան ես վաղուց չեմ զգում:

5. Դու միշտ պետք է հիշես, որ ճանապարհն ընդամենը ճանապարհ է: Եթե զգում ես, որ պետք չէ գնալ այդ ճանապարհով, լքիր այն:

6. Եթե քեզ դուր չի գալիս այն, ինչ ստանում ես, փոխիր այն, ինչ տալիս ես:

7. Մարդկանց մեծ մասին խանգարողը ներքին երկխոսությունն է: Երբ մարդը սովորի այն կանգնեցնել, ամեն ինչ հնարավոր կդառնա: Ամենաանհավանական ծրագրերն իրականանալի են դառնում:

8. Որպես կանոն՝ մարդիկ իրենց հաշիվ չեն տալիս, որ ցանկացած պահի կարող են իրենց կյանքից հանել ամենը, ինչ հնարավոր է: Ցանկացած պահի: Վայրկենական:

9. Միակ խելամիտ խորհրդատուն, որ ունենք, մահն է: Ամեն անգամ, երբ զգում ես, որ ամեն ինչ վատ է դասավորվում, և դու տապալման եզրին ես, շրջվիր և մահիդ հարցրու՝ արդյո՞ք այդպես է, թե՞ ոչ:

10. Ամեն մեկը գնում է իր ճանապարհով: Եթե հաճույքով ես անցնում ճանապարհը, նշանակում է՝ դա քո ճանապարհն է: Եթե վատ ես զգում, ամեն պահի կարող ես փոխել այն, որքան էլ հեռու գնացած լինես: Եվ դա ճիշտ կլինի:

11. Մեզնից պահանջվում է մեր ամբողջ ժամանակը և էներգիան՝ մեր մեջ հիմարությունը հաղթահարելու համար:

12. Մեզանից յուրաքանչյուրն ինքն է իրեն կամ դժբախտ, կամ երջանիկ դարձնում: Աշխատանքի ծավալը թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում նույնն է:

13. Գիտակ մարդ դառնալու համար պետք է պայքարող լինել և ոչ թե՝ նվնվացող երեխա: Պայքարել՝ չհանձնվելով, չբողոքելով, չշեղվելով, պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքը չեք տեսել: Եվ այս ամենը նրա համար է, որպեսզի հասկանաք, որ աշխարհում չկա որևէ բան, որ նշանակություն ունի:

14. Այն, ինչ անում ես այս պահին, կարող է դառնալ քո վերջին քայլն այս աշխարհում: Աշխարհում չկա ուժ, որ կարող է երաշխավորել, որ ևս մեկ րոպե կապրես:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մայր Թերեզայի 20 պատվիրանները. news.am
Մայր Թերեզայի 20 պատվիրանները. news.am

Ներկայացնում ենք ХХ դարի ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Մայր Թերեզայի պատգամները, որոնք կօգնեն ձեզ կյանքը գնահատելու եւ ավելի երջանիկ լինելու հարցում...

Առակ: «Երեք մաղ». Սոկրատի խորհուրդը. mediamag.am
Առակ: «Երեք մաղ». Սոկրատի խորհուրդը. mediamag.am

Մի մարդ հարցնում է Սոկրատին...

Հուսալքությունը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան կարծում եք. առակ. mediamag.am
Հուսալքությունը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան կարծում եք. առակ. mediamag.am

Շատ տարիներ առաջ, սատանան որոշում է պարծենալ և ցուցադրել իր մասնագիտության բոլոր գործիքները։ Սատանան դրանք խնամքով տեղավորում է ապակյա ցուցափեղկի տակ և բոլոր գործիքներին ամրացնում պիտակ...

Խորհուրդներ երիտասարդբերին` Չինաստանի ամենահարուստ մարդուց. tert.am
Խորհուրդներ երիտասարդբերին` Չինաստանի ամենահարուստ մարդուց. tert.am

Սեուլում կայացած համաժողովի ժամանակ երիտասարդը հարցրել է Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Մային, ում կարողությունը գնահատվում է 22.2 մլրդ դոլար, թե ինչ կաներ նա, եթե 25 տարեկան լիներ և նոր-նոր սկսեր իր բիզնեսը...

11 կանոն, որոնք երբեք չեն սովորեցնում երեխաներին դպրոցում. books.am
11 կանոն, որոնք երբեք չեն սովորեցնում երեխաներին դպրոցում. books.am

Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսի առանձնացրած 11 կանոնները, որոնք երեխաները երբեք չեն սովորում դպրոցում...

15 սովորություններ, որոնք կօգնեն երջանիկ զգալ. 1in.am
15 սովորություններ, որոնք կօգնեն երջանիկ զգալ. 1in.am

kp.ua-ն ներկայացնում է 15 սովորություն, որոնք ձեզ կօգնեն երջանիկ զգալ...

15 խորիմաստ ցիտատ. tert.am
15 խորիմաստ ցիտատ. tert.am

1. Անհաջողությունները կրկին սկսելու հնարավորություն են՝ պարզապես արդեն ավելի խոհեմաբար...

Կյանքի կանոններ «աշխարհի ամենատգեղ կնոջից». 1in.am
Կյանքի կանոններ «աշխարհի ամենատգեղ կնոջից». 1in.am

Աշխարհի ամենատգեղ կինը՝ Լիզի Վելասկեսը, ծնվել է յուրատեսակ համախտանիշով՝ նրա օրգանիզմը չի յուրացնում ճարպերը: Չմահանալու համար նա պետք է ուտի յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Այժմ նրա հասակը...

Կյանքի 11 կանոն Նիք Վույչիչից. crossnews.am
Կյանքի 11 կանոն Նիք Վույչիչից. crossnews.am

Եկատերինբուրգը հաջորդ քաղաքն էր, որ Նիք Վույչիչn այցելեց Մոսկվայից ու Պետերբուրգից հետո: Ոգեշնչող ու բարձրացնող բազում ուղերձների` առանց ձեռքերի ու ոտքերի հեղինակն այնտեղ պատմել է իր կյանքի պատմությունը...

Կյանքի 15 դաս միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերից. mediamax.am
Կյանքի 15 դաս միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերից. mediamax.am

Կյանքի 15 դաս, որոնք քաղել է իր ապրած տարիներին միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերը...

Ես և կարիերան Մտածում են մեծերը
5 պատճառ՝ ինչու է լռությունը հզոր ուժ. 1in.am
5 պատճառ՝ ինչու է լռությունը հզոր ուժ. 1in.am

Լռությունը հսկայական ուժ է, և մեզանից յուրաքանչյուրը պետք է սովորի այդ արվեստը: gogetnews.info-ն ներկայացնում է 5 պատճառ՝ ինչու է լռությունը հզոր ուժ...

Ես
20 արտահայտություն, որ ցանկալի է հիշել յուրաքանչյուր օր. wordpress.com
20 արտահայտություն, որ ցանկալի է հիշել յուրաքանչյուր օր. wordpress.com

Նա, ով չի կարող օրվա 2/3-ը տնօրինել անձամբ իր ուզածով, պետք է ստրուկ կոչվի։ Ֆրիդրիխ Նիցշե...

Դաո իմաստության 20 դաս. mediamag.am
Դաո իմաստության 20 դաս. mediamag.am

Փոքրիկ, բայց շատ իմաստուն 20 դաս չինական փիլիսոփայությունից, որոնք տխրության և կասկածներով լի պահերին արժե հիշել: Նվիրեք ամեն մի խորհրդին մեկ օր, կիրառեք այն առօրյայում: Տխրության և կասկածներով լի պահերին...

Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ